25/02/2020 14:44
ՀՀ 230 դատավորի ուսերին դրված է տարեկան 250 հազար գործ. Խունդկարյան
Վերջին 5 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ դատավորների ուսերին դրված է 250 հազար գործ, 250 հազար գործ՝ յուրաքանչյուր տարի, և այդքանն՝ ընդամենը 230 դատավորի համար, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։
«Պարզ թվաբանությամբ, յուրաքանչյուր դատավորի գործը տարեկան հազար և ավելի գործ է կազմում։ Դատավորն այլընտրանք, քան 4 ամիսը մեկ նիստ անելու, չունի։ Բայց վստահեցնում եմ, որ դատավորները ոչ միայն աշխատանքային, այլև ոչ աշխատանքային օրերին են աշխատում։ Այն, ինչ անում են դատավորները, հասարակության շատ ներկայացուցիչներ տեղեկացված չեն», - նշեց Խունդկարյանը։