29/02/2020 15:18
Համաձայնություն կա, նրանք պատրաստ են գալ դատարան. Լևոն Քոչարյանը՝ նախկին վարչապետների մասին (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը կարծում է, որ նախկին վարչապետները չեն խուսափի ներկայանալ դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելու համար:
«Նրանց հետ համաձայնություն կա, նրանք պատրաստ են գալ դատարան, ենթադրում եմ, որ խնդիրներ չպետք է լինեն ու իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրանց այդ քայլին գնալու համար: Գիտեմ՝ նրանք էլ պատկերացնում են, թե ինչ հարձակումների են ենթարկվելու իշխանամերձ շրջանակների կողմից», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանն, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։