Կուտակված մեքենաներն այսօր կհատեն հայ-վրացական սահմանը
05/03/2020 11:20

Կուտակված մեքենաներն այսօր կհատեն հայ-վրացական սահմանը

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բեռնատար մեքենաները հատե՞լ են հայ-վրացական սահմանը։

«Վրացական կողմն աշխատանքներ է տանում, մինչև օրվա ավարտ մեքենաների անցումն ապահովված կլինի», - ասաց նախարաը։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան նախնական տեղեկությունն էր։

«Մոտավոր 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս», - ասաց Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ Իրանի հետ ձևավորել են երկխոսություն։

«Տարբեր մակարդակներով սկսել ենք աշխատանքները, որ կարողանանք միասին հակազդել այս համաճարակին», - ասաց ԱԳ նախարարը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե ուզում է խոսել բիտումի ներմուծման հետ կապված խնդրից։

«Արդեն իսկ բիտումի քանակի կարիք կա, խնդրում եմ ուշադիր լինենք», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց քննարկում կազմակերպել այդ թեմայով։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ

«Հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն», - ասաց Հարությունյանը։

Կուտակված մեքենաներն այսօր կհատեն հայ-վրացական սահմանը