06/03/2020 17:37
Պարոն Փաշինյանն ախպոր պես խոստացել էր, որ արդար քննություն կանեն. փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայր (Տեսանյութ)
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը «Մուրացան» զինհոսպիտալի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում դժգոհեց փաստից, որ որդուն ծեծի ենթարկողներից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
«Վեց ամիս կոմայի մեջ է, մինչև այսօր ոչ մի բան չի ձեռնարկվել, չի էլ ձեռնարկվում, որովհետև ունենք «ուժեղ» քննչական մարմիններ», - ասաց նա:
Վերջինս նշեց՝ այսօրվա դրությամբ գործով երկու մարդ է կալանավորված, մնացած 5-ը՝ մարզպետի գլխավորությամբ, ազատության մեջ են.
«Փոխանակ բոլորին բերեն, պատասխանատվության ենթարկեն, արդեն ազատում են գրավի դիմաց, քանզի մեր դատական համակարգը կարող է առուծախի մեջ մտնել լյուբոյ հանցագործի հետ բյուջեն լցնելու համար: Իրենց համար մեկ է՝ ով ինչ է տալիս», - ասաց նա:
Նա նշեց՝ մինչև այսօր չի բարձրաձայնել հարցը, որովհետև վարչապետը խոստացել է՝ դեպքը կբացահայտվի.
«Պարոն Փաշինյանն ախպոր պես խոստացել էր, որ արդար քննություն կանեն, պարոն Տոնոյանն էլ տղամարդու խոսք էր տվել, որ այս գործը չի կոծկվի», - ասաց նա: