.jpg)
09/03/2020 17:36
Պակիստանում ավտոբուսը գետն է ընկել. ավելի քան 20 մարդ մահացել է
Երկուշաբթի 21 մարդ է մահացել, չորսը՝ վնասվածքներ ստացել, այն բանից հետո, երբ Պակիստանում ուղևորատար ավտոբուսն ընկել է Ինդոս գետ, հայտնում է «Dawn»-ը:
Ավտոբուսը դուրս էր եկել Ռավալփինդի քաղաքից և ուղևորվում էր Սքարդու:
Զոհերի շարքում կա երկու երեխա: Գետից 9 դի է դուրս բերվել: