.jpg)
10/03/2020 18:32
Իսպանիայում մարզական միջոցառումները կանցկացվեն առանց հանդիսատեսի
Իսպանական մարզական բոլոր միջոցառումները՝ պրոֆեսիոնալ ու սիրողական, կանցկացվեն առանց հանդիսատեսի մինչև ապրիլի 5-ը` կորոնավիրուսի տարածման պատճառով, հայտնում է «El Periodico»-ն:
Երեքշաբթի Իսպանիայի մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է ուղարկել սպորտի բոլոր ազգային ֆեդերացիաներին՝ կորոնավիրուսի տարածմանը հակազդելու միջոցների վերաբերյալ։