Թիմակցի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, Ռոնալդուն հրաժարվել է վերադառնալ «Յուվենտուս»
12/03/2020 16:45

Թիմակցի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, Ռոնալդուն հրաժարվել է վերադառնալ «Յուվենտուս»

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է չվերադառնալ իտալական Թուրին՝ իր թիմակից Դանիելե Ռուգանիի մոտ հաստատած կորոնավիրուսի պատճառով:

Այս մասին պորտուգալացին արդեն նախազգուշացրել է ակումբի ղեկավարությանը, հայտնում է լրագրող Տանկրեդի Պալմերին իր Twitter-ում:

Այժմ Ռոնալդուն Մադեյրա քաղաքում է (Պորտուգալիա), որտեղ նա եկել էր նշելու քրոջ ծննդյան տարեդարձը:

Ֆուտբոլիստն Իտալիա պետք է վերադառնար մարտի 12-ին:

Թիմակցի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, Ռոնալդուն հրաժարվել է վերադառնալ «Յուվենտուս»