ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ մարտի 17-ի նիստին ներկա գտնվելուց
12/03/2020 15:52

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ մարտի 17-ի նիստին ներկա գտնվելուց

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը հաշվի առնելով՝ քաղաքացիներին խնդրել է ձեռնպահ մնալ մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց։

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։
 
Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել դրա ընթացքին», - կոչ է արել ՍԴ նախագահը։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ մարտի 17-ի նիստին ներկա գտնվելուց