Վրաստանի խոշորագույն բանկերը երեք ամսով չեղարկել են վարկերի մարումները
13/03/2020 14:00

Վրաստանի խոշորագույն բանկերը երեք ամսով չեղարկել են վարկերի մարումները

Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն և TBC Bank-ը, երեք ամսով քաղաքացիների համար չեղարկել են  վարկերի մարումները:

Bank of Georgia-ի նախաձեռնությունը վերաբերում է ֆիզիկական անձանց, իսկ TBC Bank-ինը՝ ֆիզիկական անձանց, նաև փոքր բիզնեսին և տուրիստական օբյեկտներին:

Բանկերը նշել են, որ ցանկանում են կրճատել մարդկանց հոսքը մարդաշատ վայրեր, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը:

Նախօրեին հաղորդվել էր, որ վրացական իշխանությունները և բանկային հատվածը մշակում են կորոնավիրուսով պայմանավորված ազգային տնտեսության կորուստները նվազագույնի հասցնելու ծրագիր:

Վրաստանի խոշորագույն բանկերը երեք ամսով չեղարկել են վարկերի մարումները