Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ «Եվրո-2020»-ը, հետաձգվել է մեկ տարով
17/03/2020 16:47

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ «Եվրո-2020»-ը, հետաձգվել է մեկ տարով

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը որոշում է կայացրել կորոնավիրուսով վարակի համաճարակի պատճառով հետաձգել 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը մինչև 2021-ի ամառ, հայտնում է Նորվեգիայի ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՈՒԵՖԱ-ին:

«Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է մինչև 2021 թվականի ամառ: ՈւԵՖԱ-ն այդ մասին հայտարարել է երեքշաբթի՝ անդամ երկրների հետ հանդիպման ժամանակ: Մրցաշարի նոր ժամկետն է 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը», - ասվում է հայտարարության մեջ:

Երեքշաբթի ՈւԵՖԱ-ն բանակցություններ է անցկացրել միության անդամ 55 ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ «Եվրո-2020»-ը, հետաձգվել է մեկ տարով