Նախագահը ստորագրել է ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի նշանակման հրամանագրերը
19/03/2020 18:19

Նախագահը ստորագրել է ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի նշանակման հրամանագրերը

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արման Սարգսյանին ՀՀ ոստիկանապետ, իսկ Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին հրամանագրերը։

Նախագահի այլ հրամանագրերով՝ Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, Արման Սարգսյանը՝ Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Նախագահը ստորագրել է ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի նշանակման հրամանագրերը