«Բարսելոնան» կարող է նվազեցնել խաղացողների աշխատավարձերը
20/03/2020 19:35

«Բարսելոնան» կարող է նվազեցնել խաղացողների աշխատավարձերը

«Բարսելոնայի» ղեկավարությունը կարող է խաղացողներին խնդրել համաձայնել աշխատավարձերի նվազեցման տարբերակին՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ակումբի ֆինանսական կորուստների պատճառով:

Ակումբի նախագահ Ժոսեպ Բարտոմեուն կարող է դիմել այս քայլին: 

Նախատեսվում էր, որ ակումբի բյուջեն կկազմի 1,047 միլիարդ եվրո: Այստեղից աշխատավարձին բաժին է հասնում 61 տոկոսը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ակումբի բյուջեն զգալիորեն տուժել է: 

Ուրբաթ տեղի կունենա «Բարսելոնայի» խորհրդի նիստը:

«Բարսելոնան» կարող է նվազեցնել խաղացողների աշխատավարձերը