Կորոնավիրուսից մահացել է Բենիտո Խոանեթը
23/03/2020 15:25

Կորոնավիրուսից մահացել է Բենիտո Խոանեթը

84 տարեկանում կյանքից հեռացել է «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Բենիտո Խոանեթը: Այդ մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն:

Ըստ աղբյուրի՝ հայտնի մասնագետի մահվան պատճառը կորոնավիրուսով վարակն էր, որի պատճառով Բենիտոյի քրոնիկական հիվանդությունները սրվել էին:

Հատկանշական է, որ Խոանեթը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող:

Կորոնավիրուսից մահացել է Բենիտո Խոանեթը