Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով
24/03/2020 18:19

Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը, որոնց մեկարկը նախատեսված էր հուլիսի 24-ին, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տեղափոխվել են 2021թ.-ի ամառ: Հայտնում են Միջազգային օլիմպիական կոմիտեից: 

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խնդրել էր ՄՕԿ-ին հետաձգել Օլիմպիական խաղերը: Նա ասել էր, որ Տոկիոն կանցկացնի օլիմպիական և պարալիմպիկ խաղերն՝ ի նշան կորոնավիրուսի նկատմամբ տարած հաղթանակի:

«Ես առաջարկել եմ հետաձգել խաղերը մեկ տարով, և [ՄՕԿ] նախագահ Թոմաս Բախը 100%-ով համաձայնվել է», - ասել էր նա:

«Սա թույլ կտա մարզիկներին մրցել լավագույն պայմաններում, իսկ խաղերն անվտանգ կլինեն հանդիսատեսի համար», - ասել էր Ճապոնիայի վարչապետը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով