ՄՕԿ-ը բացատրել է Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշումը (РБК)
25/03/2020 19:40

ՄՕԿ-ը բացատրել է Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշումը (РБК)

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախն ասել է, որ կազմակերպությունը՝ որոշելով հետաձգել 2020թ.-ի խաղերը, կասկածում էր՝ Ճապոնիան կկարողանա՞ հրավիրել մարզիկներին ամբողջ աշխարհից: Այդ մասին հայտնում է «Reuters»-ը:

«Մենք վստահ էինք, որ Ճապոնիան կարող է անցկացնել մառաջնությունը պատշաճ մակարդակի վրա, բայց կասկածում էինք՝ մյուս երկրները պատրա՞ստ են Օլիմպիական խաղերին», - ասել է Բախը:

ՄՕԿ-ը նախօրեին հայտարարել էր Տոկիոյում Օլիմպիական խաղերը 1 տարով հետաձգելու մասին:

Ճապոնիայի մայրաքաղաքի ղեկավար Յուրիկո Կոիքեն ասել էր, որ առաջնությունը կպահպանի «Տոկիո 2020» անվանումը:

ՄՕԿ-ը բացատրել է Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշումը (РБК)