.jpg)
27/03/2020 14:53
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն իր խնայողություններն ուղղել է COVID-19-ի դեմ պայքարին (Gazeta.ru)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան անանուն կերպով 300 հազար եվրո է ուղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Evening Standard»-ին:
Այս մասին Twitter-ում հայտարարել է Մադրիդի ինքնավար համայնքի կառավարության նախագահ Իզաբել Դիազ Այուսոն: Նա շնորհակալություն է հայտնել խաղացողին այդ քայլի համար: