Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններ են
31/03/2020 09:36

Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններ են

Արցախում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական  ընտրությունները։

Ժամը 8.00-ին բացվել են  281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ 1 տեղամասը ՀՀ-ում: Քվեարկությունը սկսված է: Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին: 

Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են ԱՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 663  ընտրող:

Արցախի Հանրապետությաննախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն եւ 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:    

 
Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններ են