ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիայից» ստացել է գազի թանկացման վերանայման հայտը
02/04/2020 10:21

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիայից» ստացել է գազի թանկացման վերանայման հայտը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։

Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։

Նշենք, որ ՀՀ Էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի համաձայն, ՀԾԿՀ-ն հայտը ստանալուց հետո այն ուսումնասիրում է 80 աշխատանքային օրվա ընթացքում։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ), Բնական գազի բաշխման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման («Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով:

Հիշեցնենք նաև, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկել է  սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել։

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիայից» ստացել է գազի թանկացման վերանայման հայտը