.jpg)
03/04/2020 19:18
Մեսիի մասնավոր օդանավը վթարային վայրէջք է կատարել Բրյուսելում
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի մասնավոր օդանավը վթարային վայրէջք է կատարել Բրյուսելի օդանավակայանում, հայտնում է «The Sun»-ը:
Ըստ աղբյուրի՝ Թեներիֆե ուղևորվող օդանավը տեխնիկական խնդիրներ է ունեցել: Նշվում է, որ այն երկու անգամ դուրս է եկել օդանավակայանից, իսկ հետո՝ վերադարձել:
Մեսին օդանավը գնել 2018 թվականին՝ 11 միլիոն ֆունտով: