09/04/2020 11:42
Այս գիշեր լարված էինք բավականին. Նիկոլ Փաշինյան
Դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկում է նկատվում, այսօր, արդեն, դիզվառելիքը հասանելի է 360 դրամով, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գյուղատնտեսական աշխատանքների այս սեզոնին սա կարևոր է։ Կարող ենք նաև արձանագրել, որ մենք այս գիշեր լարված էինք բավականին, որովհետև այս գիշեր ցրտահարության վտանգ կար։ Կարող ենք արձանագրել, որ նորմալ է անցել, համենայնդեպս, էական վնասների մասին տեղեկատվություն այս պահին չունենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, որ օրվա ընթացքում տվյալները կճշտվեն։ Նա նշեց, որ վնասվել են հատկապես ծիրանի որոշ այգիներ։
«Բայց այն մեծ վախը, որ կար, արդեն անցյալ պետք է համարել, ամեն դեպքում, այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել», - ասաց նախարարը։