Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի մինչև 30 հազար գազի և մինչև 10 հազար էլեկտրաէներգիայի վարձավճարները
14/04/2020 16:52

Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի մինչև 30 հազար գազի և մինչև 10 հազար էլեկտրաէներգիայի վարձավճարները

Կառավարությունը մեծացրեց գազի և էլեկտրաէներգիայի սպառման համար փոխհատուցման շրջանակները՝ գործարկելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը։

Այսպիսով, շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են՝

- բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ
- էլեկտրաէներգիայի գծով՝ 5000-10 000 դրամ ներառյալ։

Վերոնշյալ աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։

Նշենք, որ երեկ կառավարությունը որոշել էր 50 տոկոսով փոխատուցել մինչև 10 հազար դրամ բնական գազ և մինչև 5 հազար դրամ էլեկտրաէներգիա սպառած բաժանորդների վարձավճարները։

Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի մինչև 30 հազար գազի և մինչև 10 հազար էլեկտրաէներգիայի վարձավճարները