Մհեր Գրիգորյանը ստացել է Ալեքսեյ Միլլերին ուղղված իր նամակի պատասխանը
15/04/2020 18:44

Մհեր Գրիգորյանը ստացել է Ալեքսեյ Միլլերին ուղղված իր նամակի պատասխանը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստացել է «Գազպրոմ» ընկերության ղեկավարությանն ուղղված իր նամակի պատասխանը։

«Այո, ես ստացել եմ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ուղղված իմ նամակի պատասխանը, որով «Գազպրոմը» հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրութան ներքո», - ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշեց՝ նամակում ասվում է, որ հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարությունների մակարդակով։

Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: 

Հիշեցնենք՝ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Իսկ ապրիլի 2-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։
Մհեր Գրիգորյանը ստացել է Ալեքսեյ Միլլերին ուղղված իր նամակի պատասխանը