NBA-ի խաղացող Հարդենը Հյուսթոնում մթերքով ապահովելու է 600 ընտանիքի
16/04/2020 18:26

NBA-ի խաղացող Հարդենը Հյուսթոնում մթերքով ապահովելու է 600 ընտանիքի

NBA-ի «Հյուսթոնի» պաշտպան Ջեյմս Հարդենը ութ շաբաթ շարունակ մթերքով ապահովելու է 600 ընտանիքների, որոնք տուժել են կորոնավիրուսի տարածման հետևանքով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ՝ այս ակցիան իրականացնելու համար Հարդենը համագործակցում է տեղական մթերային խանութների ցանցի հետ: 

NBA 2019/20 մրցաշրջանը դադարեցվել է կորոնավիրուսի տարածման պատճառով:

NBA-ի խաղացող Հարդենը Հյուսթոնում մթերքով ապահովելու է 600 ընտանիքի