.jpg)
Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ն Հայաստանին է տրամադրում 600 հազ. դոլար հավելյալ ֆինանսավորում
600,000 ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում կտրամադրվի Հայաստանին Ամերիկայի ժողովրդից՝ աջակցելու COVID-19-ի դեմ պայքարում, հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
Միջոցները կօգտագործվեն հետևյալ նպատակներով․
▶ լաբորատոր համակարգերի պատրաստում
▶ նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողության ակտիվացում
▶ աջակցություն տեխնիկական մասնագետներին` արձագանքման և պատրաստվածության մակարդակը բարելավելու նպատակով
▶ ռիսկերի վերաբերյալ հաղորդակցման խթանում