Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Գավառում. զոհերի մեջ է «Նորատուսցի արջն» ու զինվորական քննիչ. Shamshyan.com
28/04/2020 19:29

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Գավառում. զոհերի մեջ է «Նորատուսցի արջն» ու զինվորական քննիչ. Shamshyan.com

Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը

Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով 2 մարդ մահացել է, 2 մարդ էլ մարմնական վնասվածքներով Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ոստիկանության Գավառի բաժնի փորձաքրեագետները:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների և վիրավորների ինքնությունը: 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներ:

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Գավառում. զոհերի մեջ է «Նորատուսցի արջն» ու զինվորական քննիչ. Shamshyan.com