28/04/2020 19:07
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ ղեկավար կազմի հետ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 28-ին խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ:
ԶՈւ ԳՇ պետին զեկուցվել է զինված ուժերի հաստիքային կառուցվածքի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման և հաստիքային հաշվեցուցակների արդիականացման ուղղությամբ: