ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը. «Փաստինֆո»
02/05/2020 14:52

ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը։

ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեև Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։

Բացի այդ՝ ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։

Քիչ առավ հայտնի դարձավ, որ այս պահին խուզարկություն է կատարվում նաև «Յուքոմ» ընկերության նորանշանակ տնօրենի՝ Արա Խաչատրյանի, տանը։ Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրել է, որ առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։ 

ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը. «Փաստինֆո»