04/05/2020 23:08
Արգիշտի Քյարամյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:
2019-ի ապրիլին լրագրողների հետ ճեպազրույցում նա հերքել էր տեղեկությունները, թե քավոր-սանիկական հարաբերություններ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։
«Փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, բայց քավոր-սանիկական հարաբերություններ մենք չունենք։ Եթե ունենայի, կբարձրաձայնեի այդ մասին», - ասել էր Քարամյանը։
Նա նշել էր, որ նախկինում աշխատել է ոստիկանությունում, քննչական կոմիտեում, դատախազությունում, և Գասպարյանի հետ «փոխադարձ հարգալից» հարաբերությունները հորդորեց դիտարկել այդ համատեքստում։
Լրագրողները նաև հետաքրքրվել էին, թե որտեղի՞ց է ՊՎԾ պետի տեղակալը հայտարարագրել 32 մլն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար եկամուտ, ինչին պաշտոնյան պատասխանել էր.
«Ես կարծում եմ, որ զուտ էթիկայի տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքն ու կարողությունը։ Ես նախկինում աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբևէ որևէ կոռուպցիոն սկանդալի մեջ չեմ եղել, որևէ կլանային համակարգում չեմ եղել, բիզնեսով էլ չեմ զբաղվել։ Կոռեկտ չեմ համարում քննարկել իմ ունեցվածքը»։