Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի վաղվա դատական նիստին
07/05/2020 17:34

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի վաղվա դատական նիստին

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի վաղվա դատական նիստին, այս մասին հայտնել է վերջինիս որդին։

«Որոշ լրատվամիջոցներ վաղվա դատական նիստին ընդառաջ գրել են, որ հայրս, հնարավոր է, վիրահատվի: Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը վիրահություն նախատեսված չէ և նա անպայման կմասնակցի դատական նիստին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Քոչարյանը։

Դատական նիստը կմեկնարկի ժամը 13։00-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր)։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Փաստաբանական թիմը կներկայացնի Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։

Սպասվում է, որ վաղվա նիստին կմասնակցի նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի վաղվա դատական նիստին