«Շնորհակալություն, ցտեսություն». Վանեցյանի պատասխանը՝ ՀՔԾ-ին (168.am)
07/05/2020 19:26

«Շնորհակալություն, ցտեսություն». Վանեցյանի պատասխանը՝ ՀՔԾ-ին (168.am)

168.am-ը գրում է, որ ըստ կայքի ունեցած տեղեկությունների՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել: 

«Շնորհակալություն, ցտեսություն», - ասել է Արթուր Վանեցյանն ու լքել ՀՔԾ-ն:

Ավելի վաղ Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված և դրա շրջանակներում ՀՔԾ է հրավիրվել Արթուր Վանեցյանը: