Անգլիայի Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել հունիսի 12-ին
11/05/2020 15:20

Անգլիայի Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել հունիսի 12-ին

Հայտնի է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) մրցաշրջանի վերսկսման հնարավոր ամսաթիվը, որը ընդհատվել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:

Ըստ «The Telegraph»-ի՝ ԱՊԼ-ն կարող է վերսկսվել հունիսի 12-ին՝ անհրաժեշտ կանխարգելման միջոցների պահպանման դեպքում:

Մայիսի 11-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում կներկայացնի երկրի՝ կարանտինից դուրս գալու ճանապարհային քարտեզ:

ԱՊԼ-ն ընդհատվել է 29-րդ տուրից հետո: Առաջնության առաջատարը «Լիվերպուլն» է, որը 25 միավորով առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիից»:

Անգլիայի Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել հունիսի 12-ին