11/05/2020 16:12
Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը վայր կդնեն մանդատները, եթե ԼՀԿ-ից նույնն անեն Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը․ Մակունց (Տեսանյութ)
«Իմ քայլն» ունի հստակ դիրքորոշում առ այն, թե ինչ քաղաքական հետևանքներ պիտի ունենա ուրբաթ օրն ԱԺ-ում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև ծագած ծեծկռտուքը։
«Քաղաքական հետևանք պիտի լինի, և Սասուն Միքայլեյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե մանդատը միաժամանակ վայր է դնում Էդմոն Մարուքյանը։ Ավելին՝ մանդատները պատրաստ են վայր դնել Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ մանդատները վայր են դնում նաև ԼՀԿ պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը։ Սա է մեր դիրքորոշումը։ Սա է արդարությունը ու քաղաքան հետևանքը, որը պետք է տեղի ունենա», - խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԼՀԿ-ն չի մասնակցում ԱԺ նիստին։
Ծեծկռտուքից հետո ԼՀԿ ղեկավարը հայտարարել էր, որ խմբակցությունը կլքի նիստերի դահլիճն ու չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ տեղի ունեցածը չի արժանանա քաղաքական գնահատականի։