ՖԻՖԱ-ն չեղարկել է մրցանակաբաշխության արարողությունը
13/05/2020 19:21

ՖԻՖԱ-ն չեղարկել է մրցանակաբաշխության արարողությունը

Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշել է չանցկացնել 2020 թվականի «The Best» մրցանակաբաշխությունը, հայտնում է «Marca»-ն:

Միջոցառումը նախատեսվում էր անցկացնել Միլանում՝ սեպտեմբերին: Ըստ պարբերականի՝ ՖԻՖԱ-ի մրցանակները կմնան առանց դափնեկիրների:

Նաև կասկածի տակ է դրվել «Ոսկե խաղակոշիկ» և «Ոսկե գնդակ» միջոցառումների անցկացումը: Առաջինը շնորհվում է Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ) պատկանող երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին, իսկ երկրորդը՝ Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստին:

Հիշեցնենք՝ անցյալ տարի ՖԻՖԱ-ն տարվա լավագույն հարձակվող է ճանաչել կատալոնական «Բարսելոնայից» Լիոնել Մեսսիին:

Արգենտինացին արժանացել է «Ոսկե գնդակի» և «Ոսկե խաղակոշիկի»:

ՖԻՖԱ-ն չեղարկել է մրցանակաբաշխության արարողությունը