Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը (Տեսանյութ)
13/05/2020 17:55

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը (Տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: 

Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել մայիսի 8-ին։

Հիշեցնենք, որ որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 13։00-ին։

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը (Տեսանյութ)