Սմբատ Գոգյանն ազատման դիմում է ներկայացրել ԲՈԿ նախագահի պաշտոնից
14/05/2020 15:13

Սմբատ Գոգյանն ազատման դիմում է ներկայացրել ԲՈԿ նախագահի պաշտոնից

Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

«Նոր եմ դիմումը գրել, մեկ ժամ չկա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՈԿ-ի՝ արդեն նախկին ղեկավարը:

Աշխատանքից ազատման դրդապատճառների մասին Սմբատ Գոգյանը չցանկացավ այս պահին բարձրաձայնել՝ միաժամանակ նշելով, որ այդ մասին կխոսի առաջիկայում:

Հիշեցնենք, որ Սմբատ Գոգյանը ԲՈԿ նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 12-ին:

Սմբատ Գոգյանն ազատման դիմում է ներկայացրել ԲՈԿ նախագահի պաշտոնից