.jpg)
19/05/2020 15:52
Շիրակի մարզի դատախազի տեղակալը նշանակվեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը նոր պետ ունի։
«Քննչական դեպարտամենտի պետ է նշանակվել Արթուր Պողոսյանը», - Aysor.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Արթուր Պողոսյանը, մինչ այս, Շիրակի մարզի դատախազի տեղակալն էր։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Արթուր Պողոսյանն ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Արգիշտի Քարամյանի ընկերն է։