Նախաքննական մարմինը ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբոր ու Աննա Հակոբյանի բարեկամի համար փորձում է բարենպաստ արդյունք ապահովել. Փաստաբան (Փաստինֆո)

19/05/2020 22:47

Նախաքննական մարմինը ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբոր ու Աննա Հակոբյանի բարեկամի համար փորձում է բարենպաստ արդյունք ապահովել. Փաստաբան (Փաստինֆո)


Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է նախաքննական մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների մասին, որոնք կապված են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի գործին:

«Փաստինֆո»-ն գրում է, որ Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ քննիչի գործողությունները կարող են պայմանավորված լինել Գարիկ Մաշադյանի ազգակցական կապերով՝ ոչ միայն ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբայրը լինելու հանգամանքով, այլեւ Մաշադյանների եւ ՀՀ  վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարեկամական կապով:

Փաստաբանի փոխանցմամբ, խոսքը 2019 թվականի հոկտեմբերի 21-ին Վարդաշեն  2-րդ փողոցում տեղի ունեցած սպանության գործի մասին է: Սպանության դեպքի առիթով նախ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն, ապա արարքը վերաորակվել է՝ մեղադրյալի համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով: Իսկ արարքի վերաորակման հիմքում ընկել է մեղադրյալի ցուցմունքը:

«Դեպքից մեկ օր անց հայտնաբերվել է սպանություն կատարող անձը՝ Գարիկ Մաշադյանը, որը ցուցմունք է տվել այն մասին, որ գույքի հափշտակություն կատարելու նպատակով մուտքի չի գործել տվյալ բնակարան, այլ Ցողիկ Բադիկյանի հետ ունեցել է կենցաղային խնդիրներ, մասնավորապես, որոշ ժամանակ առաջ նրան պարտքով տվել է իր խաչը, վերադարձել է այն վերցնելու նպատակով, Ցողիկ Բադիկյանը չի վերադարձրել, տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացում դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ցողիկ  Բադիկյանի մարմնի տարբեր հատվածներին, վերջինս  ընկել-մահացել է, ինքը դրանից հետո փորձել է փնտրել դարակներում ու պահարաններում  իր ենթադրյալ խաչը, սակայն չի գտել եւ  առանց որեւէ իր, գումար կամ առարկա հափշտակելու հեռացել է», - ասաց փաստաբանը:

Նախաքննական մարմինը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, մեղադրյալի այդ ցուցմունքը հաշվի առնելով, արարքը վերաորակել է եւ Գարիկ Մաշադյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ սովորական սպանության համար: Ըստ  Փաստաբանի, էական հանգամանքն այն է, որ մեղադրանքի որոշման ու ցուցմունքի ձեւակերպումները ամբողջությամբ կրկնվում են.

«Կարծես թե այդ ցուցմունք տվող անձը եւ մեղադրանքի որոշում կայացնող անձը նույնն են, այսինքն, որեւէ այլ ապացույց, որեւէ այլ ապացույցից  բխող տեղեկատվություն կամ ինֆորմացիա մեղադրանքի որոշման մեջ չի օգտագործվում: Դիցուք, մի օրինակ բերեմ, Գարիկ Մաշադյանը ցուցմունք է տալիս, թե բնակարան մուտք գործելուց հետո  ինչպիսի գործողություններ է կատարել, ինչ է խոսել, տուժողն իրեն ինչ է պատասխանել, որից հետո որ հարվածը երբ է  հասցրել, ինչ հաջորդականությամբ: Հիշյալ հատվածները  տառացիորեն տեղ են գտել մեղադրանքի որոշման մեջ, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ քննիչն ունի ապացույցներով հիմնավորված փաստ, որ տեղի է ունեցել մի քանի միլիոն արժողությամբ ոսկյա իրերի եւ կանխիկ գումարի հափշտակություն, սա ակնհայտ ապացուցված  իրողություն է քրեական գործով եւ մյուս կողմից ունի միայն Գարիկ Մաշադյանի ցուցմունքը, առ այն, որ ինքն այդ իրերը  չի հափշտակել: Եվ, որպեսզի գործը չգնա շահադիտական նպատակներով սպանություն կամ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն չորակվի, իսկ դուք գիտեք, որ 2-րդ մասն արդեն ցմահ  ազատազրկում նախատեսող հոդված է, քննիչը հիմք է համարում Գարիկ Մաշադյանի ցուցմունքը եւ ընդունում է, որ այդ սպանության ժամանակահատվածում մեկ այլ անհայտ անձ, Գարիկ Մաշադյանից անկախ, մուտք է գործել տուժողի բնակարան  եւ հափշտակել ոսկյա զարդերն ու իրերը»:

Քննիչն, ըստ փաստաբանի, այս պայմաններում քրեական գործից առանձնացրել է անհայտ անձի կողմից կատարված գողության վերաբերյալ մեկ այլ քրեական գործ, կասեցրել է այն, քանի որ այդ անհայտ անձը չի հայտնաբերվել, իսկ Գարիկ Մաշադյանին առաջադրված մեղադրանքը վերաորակել է եւ քրօրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործն ուղարկել դատարան:

«Սա նախադեպը չունեցող երեւույթ է: ՀՀ 30 տարվա պատմության մեջ այսպիսի դեպք չեք գտնի, գոյություն չունի», - ասաց Վահան Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ քրեական գործի ամբողջ նախաքննության ընթացքում քննիչը բազմաթիվ հանձնարարություններ է տվել օպերատիվ հետախուզական մարմնին եւ հետաքննության մարմնից անգամ չի ստացել որեւէ տեղեկատվություն այն մասին, որ բացի սպանության դեպքը, տեղի է ունեցել որեւէ այլ՝ գողության դեպք, այսինքն, քննիչը գողության հանցագործության դեպքի մասին տեղեկատվություն չունենալով, հարուցել է քրեական գործ:

Թե որն է տեղի ունեցածի պատճառը, փաստաբանը նշում է. «Ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց ես կարող եմ ասել, թե ով է Գարիկ Մաշադյանը: Նա ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարազատ եղբայրն է եւ դատախազ Հարություն Մաշադյանի հորեղբայրը։ Բացի այդ, մենք ունենք նաեւ ինֆորմացիա առ այն եւ այդ ինֆորմացիան առկա է համացանցում եւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ այդ մասին ասել է, որ Մաշադյանները հանդիսանում են իր խորթ մորեղբոր զավակները: Մենք ունենք այս ազգակցական կապերը եւ ունենք այդ աննախադեպ խախտումները այս գործով»:

Տեղի ունեցածը, փաստաբանի գնահատականով, տուժողների նկատմամբ հանդուգն, ցինիկ վերաբերմունք է պաշտոնատար անձանց կողմից:

«Պարզապես կացնահարել են գործը, ես չգիտեմ՝ ուղղակի ցուցում տրվե՞լ է քննիչին, թե՞ չի տրվել, բայց այսպիսի բան ունենք: Ես հեքիաթի ձեւով ասեմ. եթե վարույթն իրականացնող մարմինը գիտի, որ արարքն իրականացնողը թագավորների հարազատն է, պարտադի՞ր է արդյոք, որպեսզի թագավորը նրան ցուցում տա, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը անի ամեն ինչ այդ անձի համար բարենպաստ արդյունք ապահովելու համար, թե՞ ինքը, գիտենալով այդ ամենը, ինքնաբերաբար կկատարի դա՝ հաճո լինելու համար թագավորներին, ես չգիտեմ»:

Վահան Հովհաննիսյանը այս քրեական գործում որպես պաշտպան ներգրավվել է նախաքննության ավարտական փուլում, մինչեւ այդ գործին մասնակցել է հանրային պաշտպանը: Փաստաբանը բողոքարկել է թե քրեական գործի հարուցման, թե կասեցման մասին որոշումները եւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ գործը մեղադրական եզրակացությամբ դատախազին վերադարձնելու մասին։ Վահան Հովհաննիսյանը նաեւ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել քննիչին:

«Այդ մեղադրանքով գործ դատարանում պարզապես չի կարող քննվել: Ես 20 տարի է իրավաբանությամբ եմ զբաղվում, նման խախտումներ ես չեմ տեսել երբեք, ես սա չեմ ասում այն բանի համար, որ այդ գործով եմ զբաղվում, ուղղակի անհանար է, որ անձի համար բարենպաստ արդյունք ապահովելու համար այսպիսի աննախադեպ դատավարական խախտումների գնան: Սպանությունը տեղի է ունեցել 20.00-ին, դիակը հայտնաբերվել է 00.00-ին, պատկերացնո՞ւմ եք քննիչի զուգորդումը՝ այդ ժամանակահատվածում անհայտ անձը մտավ, դիակը գետնին ընկած, ոսկյա իրերը հափշտակեց դուռը փակ վիճակով: Տեսեք՝ թե ինչի են գնացել, անձի համար բարենպաստ արդյունք ապահովելու համար», - եզրափակեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը