Իր մահվան մասին խոսում էր հանգիստ. Վարդան Պետրոսյանը վերհիշում է Ազնավուրի հետ հանդիպման մանրամասները

23/05/2020 14:49

Իր մահվան մասին խոսում էր հանգիստ. Վարդան Պետրոսյանը վերհիշում է Ազնավուրի հետ հանդիպման մանրամասները


2020 թվականի մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնար 96 տարեկան: Նա այն բացառիկներից էր, ում բոլորն իրենցն էին համարում, ում հետ շփումը ոմանց համար բաղձանք էր, ոմանց համար՝ իրականություն դարձած ձեռքբերում:

Ինչպիսի՞ն էր Ազնավուր քաղաքացին, արվեստագետը, հայն ու ընկերը՝ Aysor.am-ը զրուցել է Ֆրանսիայում բնակվող դերասան Վարդան Պետրոսյանի հետ, ով իր կյանքի ամենադժվար փուլերից մեկում վայելեց մեծ շանսոնյեյի համակրանքն ու հոգեբանական աջակցությունը: Ի դեպ, Ազնավուրի դուստրն իր գրառումներում հոր և Վարդան Պետրոսյանի հարաբերությունների մասին հաճախ է ընդգծում՝ նրանք համակրում էին միմյանց:

- Պարոն Պետրոսյան, երեկ Ազնավուրի ծննդյան օրն էր: Տեղյա՞կ եք՝ սիրո՞ւմ էր իր ծննդյան օրերը նշել, ի՞նչ միջավայրում էր սիրում լինել այդ առիթին:

- Չգիտեմ, անկեղծ, չգիտեմ։ Մենք այդքան մտերիմ չէինք, որ այդպիսի հույժ անձնական նրբություններ իմանամ։ Գիտեմ, որ նա սիրում էր ուրախանալ, բայց չէր սիրում չափազանցություններ, հատկապես, երբ իրեն շատ էին փառաբանում։ Սիրում էր ժամանակն անցկացնել և՛ ընկերների, և՛ ընտանիքի հետ։

- Նա իր հարցազրույցներից մեկում շեշտել էր, որ ամեն ինչ անելու է՝ ամենաքիչը 120 տարի ապրելու համար: Նկատե՞լ եք՝ նրա մեջ կա՞ր վախ կյանքից հեռանալուց, մտածո՞ւմ էր, որ ինչ-որ մի բան կարող է հանկարծ կիսատ թողնել:

- Նա շատ վստահ էր այդ մասին խոսում, և արդեն՝ շատ վաղուց։ Հիշում եմ՝ իր 70-ամյակի համերգներին միշտ ասում էր, որ 70 տարի ապրել է և դեռ այդքան էլ պիտի ապրի։ Նա, կարծես, պարտադրում էր իր մարմնին երկար ապրել։ Ասում էր, որ կուզեր 1000 տարի ապրել, որովհետև իրեն հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի կյանքը մի քանի հարյուր տարի անց, հազար տարի անց։ Իր մահվան մասին խոսում էր հանգիստ, կարծես՝ օրվա նորությունների կամ մի սովորական երևույթի մասին։ Մեր տանն ասաց Սեդային ՝ իր ավագ դստերը, որ հանկարծ իր համար պետական ճոխ թաղում չկազմակերպեն։ Համեստ, միայն ընտանիքի անդամներով ու հարազատներով։ Սեդան շատ հանգիստ պատասխանեց, որ ժողովուրդը կնեղանա։ Ազնավուրը պնդեց։ Ես էլ կատակով ասացի՝ մի թաղում կարելի է երկրպագուների համար, մյուսն էլ ՝ ընտանիքի։ Կլինի իսկը հայկական։ Չէ՞ որ մեզ մոտ ամեն ինչը երկու հատ է ՝ հայրենիք, լեզու, անգամ ՝ կաթողիկոս... Միտքը նրան շատ դուր եկավ։ Ծիծաղեց, համաձայնեց (ժպտում է, հեղ.):

- Շառլ Ազնավուրի հետ Ձեր հանդիպման մասին մենք տեղեկացանք 2018 թվականին: Մինչ այդ շփում ունեի՞ք, ի՞նչ հարաբերությունների մեջ էիք: Երբևէ նրան տեսե՞լ եք Ձեր հանդիսատեսի շարքերում, ներկայացումից հետո կարծիք հայտնո՞ւմ էր, գովաբանական խոսքեր կամ դիտարկումներ անո՞ւմ էր:

- Առաջին անգամ ինձ բեմի վրա տեսավ 2003 թվականին՝ Փարիզի «Marigny» թատրոնում՝ իմ «One Vartan Show» մենաներկայացումով։ Ներկայացումից հետո եկավ գրիմանոց, ջերմ շնորհավորեց։ Ջերմ, բայց ՝ զուսպ։ Ասաց, որ գովեստները թողնում է ընտանիքիս անդամներին ու անմիջապես անցավ դիտողություններին։ Ի դեպ, շատ կառուցողական։ Առաջարկեց, եթե ուզում եմ, հանդիպենք՝ առանձին այդ մասին խոսելու համար։ Հանդիպեցինք իր գրասենյակում ու 1 ժամի չափ խոսեցինք։ Ես գրեթե չէի խոսում։ Ուզում էի մի բառ ավելի «պոկել» նրանից, մի բան ավելի իմանալ։ Իմ առջև իմաստուն էր նստած...

2004-ի վերջին ինձ տեսավ Ռոբեր Օսեյնի ներկայացման մեջ։ Մինչև ներկայացման սկսելը, Օսեյնը բեմից հայտարարեց, որ դահլիճում Շարլ Ազնավուրն է: Եվ գիտե՞ք ինչ կատարվեց. դահլիճը՝ 4 հազար մարդ, մի քանի րոպե հոտնկայս, թնդացող ծափահարություններով ողջունեց նրան։ Դերասանները հուզմունքից ավելի ոգևորված էին խաղում, դերասանուհիներից մեկն էլ տեքստը մոռացավ... Ներկայացումից հետո գրիմանոցների մոտ հանդիպեցինք, նա եկել էր Օսեյնին շնորհավորելու։ Հարցրեց՝ ի՞նչ ծրագրեր ունեմ։ Ասացի, որ Ցեղասպանության մասին ներկայացում եմ պատրասում Երևանում խաղալու համար։ Մատները խաչեց՝ հաջողություն մաղթելով։

- Պարոն Պետրոսյան, եթե չեմ սխալվում՝ 2 տարի առաջ հենց նրա տանն էիք հյուրընկալվել: Եվ հետաքրքիր է՝ ի՞նչ լեզվով էին շփվում Ֆրանսիայում բնակվող երկու հայ արվեստագետները:

- Ոչ, Ազնավուրն էր մեր տանը՝ Սեդայի հետ։ Խոսում էինք ֆրանսերեն՝ հայերեն մեջբերումներով։ Կարծես՝ հարազատ քեռիս մեզ հյուր եկած լիներ: Այդքան ջերմ էր, պարզ ու անկաշկանդ...

- Ինչպիսի՞ զրուցընկեր էր, ինչի՞ց էր սիրում խոսել: Կա՞ ինչ որ դեպք, որ Ձեզ վրա մեծ տպավորություն է գործել, կամ նրա պատմած պատմություններից որևէ մեկը, որը հանրության համար փակ է մնացել:

- Հրաշալի զրուցակից էր, անչափ հետաքրքիր։ Բայց և չափված, դրա համար չէր լինում նրանից «կշտանալ»։ Շատ սիրով էր պատմում հոր մասին։ Մեր լեզվով ասած՝ հոր «փոստերից»։ Հոր «փոստերը» «սպանում» էին (ծիծաղում է, հեղ.)... Անհավանական գունեղ մարդ, գունեղ կյանք... Գիտեք, նրա պատմություններն ինձ հիշեցնում են ավագ եղբորս մասին, բայց դրանք շատ անձնական են հանրությանը պատմելու համար։ Նաև շատ զվարճալի անեկդոտներ էր պատմում։ Հայերի մասին էր սիրում խոսել։

- Մեծ արվեստագետի հետ հանդիպման այդ ժամերը, բացի շփումից, ի՞նչ տվեցին Ձեզ:

- Օրհնություն... Ես կալանքից նոր էի ազատվել ու երկար ընդմիջումից հետո պատրաստվում էի իմ առաջին հյուրախաղերին։ Կարծես՝ ինձ մի մեծ ժառանգություն փոխանցեց ու կանաչ ճանապարհ մաղթեց...

- Ճիշտ է՝ զրույցի սկզբում ասացիք, որ այնքան մտերիմ չեք եղել, որպեսզի անձնական նրբությունների տիրապետեք, բայց կարծում եմ՝ մտերմության այն չափաբաժինը որ կար, բավական էր տեղեկանալու՝ ի՞նչ նախասիրություններ, հետաքրքրություններ, բնավորության լավ ու վատ կողմեր ուներ Ազնավուրը:

- Անհավատալի գործնական և աշխատասեր էր, ժամանակը զգում էր շատ լավ։ Էներգիան ոչ մի ավելորդ բանի վրա չէր ծախսում, հակառակը՝ ուղղորդված ու նպատակային։ Անհրաժեշտ բանի համար միշտ ժամանակ գտնում էր։ Այդ առաջացած տարիքում անգամ, միշտ փնտրում էր նորը, իրեն ստիպում էր ամեն օր մի ֆիլմ դիտել, իրեն պարտադրում էր ամեն օր կարդալ, գրել, միշտ ծրագրում էր ապագան և համառ ու վստահ գնում առաջ։

- Այժմ նրա ընտանիքի անդամների հետ կապը պահպանո՞ւմ եք:

- Այո, Սեդայի հետ։ Մյուսների հետ կապ չի էլ եղել։

- Այս օրերին քննարկվում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվան դրաձնելու: Ի՞նչ կարծիքի եք դրա մասին:

- Չգիտեմ անգամ՝ ինքը կուզե՞ր... Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի նրա անունը մշակութային մեծ երևույթների հետ կապել։

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի

Տվյալ բաժնի վերջին նյութերը