Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը վերսկսելու է հունիսի 3-ին
23/05/2020 15:33

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը վերսկսելու է հունիսի 3-ին

Հայտնի է դարձել, թե երբ կվերսկսվի Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության ընդհատված մրցաշրջանը:

Պորտուգալիայի Պրիմերայի կայքի փոխանցմամբ ՝ առաջնությունը կվերսկսվի հունիսի 3-ին:

Այդ օրը կկայանան 25-րդ տուրի հանդիպումները՝ «Պորտիմոնենսե»- «Ժիլ Վիսենտե» և «Ֆամալիկան»-«Պորտու»:

Այս պահին «Պորտուն» 60 միավորով գլխավորում է առաջնությունը:

Պորտուգալիայում մրցաշրջանը դադարեցվել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: