Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու մասին. Արսեն Թորոսյանը ծաղրել է Գևորգ Գորգիսյանին
26/05/2020 14:20

Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու մասին. Արսեն Թորոսյանը ծաղրել է Գևորգ Գորգիսյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ծաղրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին։

Գորգիսյանն այսօր հայտարարել էր, որ դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid 19-ից։

Ի պատասխան Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Գորգիսյանի հայտարարությունը և գրել.

«Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»: