01/06/2020 12:34
Սահմանադրության և ՍԴ մոդելի համապատասխանությունն ապահովելու համար մենք հանձնառու ենք. Մակունց
Հանրաքվեի չեղարկումն այս պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Կարծում էի, որ մեր զգուշավորությունը պետք է ընդունելի լիներ մեր ընդդիմադիր գործընկերների համար: Ինչևէ: Կարծում ենք ՝ խնդիրն, այնուամենայնիվ, ՍԴ ճգնաժամը լուծելու հետագա քայլերին է առնչվում և նրանց դիրքորոշումը պայմանավորված է հենց դրանով:
Մենք չենք թաքցնում և ասել ենք, որ ձեռնարկելու ենք բոլոր միջոցները, որպեսզի 2015 թվականի Սահմանադրությունը և ՍԴ մոդելը համապատասխանեն իրար: Այդ համապատասխանությունն ապահովելու համար մենք հանձնառու ենք», - ասաց իշխանական խմբակցության ղեկավարը: