«Մեյմանդարի» շուկայում գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն. կան ձերբակալվածներ (Տեսանյութ)
03/06/2020 10:20

«Մեյմանդարի» շուկայում գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն. կան ձերբակալվածներ (Տեսանյութ)

«Մեյմանդարի» շուկայում գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շուկան փակ է, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ», - նշել է նա։

Հիշեցնենք՝ պարետի որոշումով շուկան պետք է մեկ օրով փակվեր. երեկ վաճառողները բողոքի ակցիա էին անում։