Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում. Դավիթ Անանյան
04/06/2020 17:19

Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում. Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը թողնում է պաշտոնը։

«Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Անանյանը։

Անանյանը ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018թ. մայիսից։ Մինչ այդ, նա ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն էր։