Ուժի կիրառման հանձնարարականը վարչապետի կողմից միշտ է եղել
05/06/2020 16:32

Ուժի կիրառման հանձնարարականը վարչապետի կողմից միշտ է եղել

Ուժի կիրառման հանձնարարականը վարչապետի կողմից միշտ է եղել, դա օրենքի պահանջ է: Եթե չեն ենթարվում, մենք կարող ենք ուժ կիրառել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունում կորոնավիրուսով մոտ 100 վարակված կա: 100 դեպքերն էլ իրենց հետևից բերել են մեկուսացվածների թվի աճ:

Ոստիկանապետի խոսքով՝ վարակված աշխատակիցներն իրենց հիմնականում նորմալ են զգում, ծանր ընթացքով վարակակիրներն ապաքինվել են: