Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ չի գնացել Արտակ Դավթյանի տուն ու հորդորել դադարեցնել հարսանիքը
08/06/2020 10:09

Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ չի գնացել Արտակ Դավթյանի տուն ու հորդորել դադարեցնել հարսանիքը

Լուրերը, թե երեկ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն, իրականությանը չի համապատասխանում։

«Նման բան չի եղել, լուրն իրականությանը չի համապատասխանում»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Factor.am-ը գրել էր, թե, իբր, Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր վերջինիս որդու հարսանիքը։ Ըստ կայքի՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարետին գնալ և դադարեցնել միջոցառումը:

Նշենք, որ դեպքին արձագանքել է Արտակ Դավթյանը՝ հայտարարելով. «Բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք»: