Հայաստանն ունի ԱԱԾ նոր տնօրեն, ԳՇ պետ ու Ոստիկանապետ. Փաշինյանի նոր նշանակումները
08/06/2020 15:14

Հայաստանն ունի ԱԱԾ նոր տնօրեն, ԳՇ պետ ու Ոստիկանապետ. Փաշինյանի նոր նշանակումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մի շարք կարևոր որոշումներ է կայացրել»:

«Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Հայաստանն ունի ԱԱԾ նոր տնօրեն, ԳՇ պետ ու Ոստիկանապետ. Փաշինյանի նոր նշանակումները