Ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք սեփական ավիացիա․ Պապիկյան
10/06/2020 10:46

Ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք սեփական ավիացիա․ Պապիկյան

Մենք շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը և մեր երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք մենք, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում քաղավիացիայի ոլորտը։

«Այն խնդիրները, որ այսօր արձանագրվել են, մեկ օրում տեղի չեն ունեցել, և ամենևին 2019 թվականի արգասիքը չեն։ Այս մասով մտահագություն կա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մենք շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը, և մեր երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք մենք։

Մեր նպատակն է ունենալ նախ տեղական փոխադրող, խոսքը ՀՀ տեղական ավիացիային է վերաբերվում։ Ես դրա ջատագովն եմ և հետագայում ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք սեփական ավիացիա», - ասաց նախարարը։ 

Ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք սեփական ավիացիա․ Պապիկյան