11/06/2020 12:50
Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել. Էդվարդ Հովհաննիսյան
Այո, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել, կառավարության նիստից հետո ասաց ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Factor.am-ի հետ զրույցում նա հավաստիացրեց որ Ռուստամ Բադասյանն իր համար չի միջնորդել վարչապետի մոտ:
Հարցին՝ ինչպե՞ս է այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ առել հենց իր վրա, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց՝ ճիշտ կլինի այդ հարցին պատասխանի հենց վարչապետը:
Ինքը միայն կարող է ենթադրել, որ նշանակմանը նպաստել է իր աշխատանքի ընթացքին հետևելը: