Որոշները փորձում են քաղաքականացնել հարցն ու հակառուսական մոտեցումներով մատուցել․ դա իրականության հետ կապ չունի․ ՌԴ դեսպանը՝ գազի գնի մասին (Տեսանյութ)
11/06/2020 17:09

Որոշները փորձում են քաղաքականացնել հարցն ու հակառուսական մոտեցումներով մատուցել․ դա իրականության հետ կապ չունի․ ՌԴ դեսպանը՝ գազի գնի մասին (Տեսանյութ)

Գազի սակագինը համաձայնեցված է փաստաթղթերով՝ տնտեսական, սոցիալական և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Սա օդից վերցված մի բան չէ։ Դրա համար հենց այնպես ասել, թե ինչո՞ւ է բարձրանում կամ իջնում գազի սակագինը, հեշտ հարց չէ։ Սա փորձագիտական լուրջ դիսկուրսների թեմա է», - ասաց դեսպանը։

Նա ընդգծեց՝ սխալ է տպավորությունը, թե «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» ապրում են հայ սպառողի հաշվին։

«Ավելի շուտ կասեի, որ այստեղ կա շատ լուրջ տնտեսական խնդիր «Գազպրոմի» և «Գազպրոմ Արմենիայի» համար և դրա համար էլ քննարկվում է սակագնի հարցը», - ասաց նա՝ ընդգծելով․

«Այս հարցը որոշ քաղաքական ուժեր, անհատներ, փորձում են քաղաքականցնել և հակառուսական մոտեցումներով մատուցել, բայց դա իրականության հետ կապ չունի»։

Որոշները փորձում են քաղաքականացնել հարցն ու հակառուսական մոտեցումներով մատուցել․ դա իրականության հետ կապ չունի․ ՌԴ դեսպանը՝ գազի գնի մասին (Տեսանյութ)