Ռուբեն Մելիքյանն ազատ արձակվեց. նա գնում է օգնելու մյուս բերման ենթարկվածներին
12/06/2020 14:53

Ռուբեն Մելիքյանն ազատ արձակվեց. նա գնում է օգնելու մյուս բերման ենթարկվածներին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ոստիկանության Արաբկիրի բաժնից ազատ արձակվեց։

Նա ասաց, որ այս պահին գնալու է ոստիկանության այլ բաժիններ՝ որպես իրավապաշտպան օգնելու մյուս բերման ենթարկվածներին։

«Սա ապօրինի է, սա անհամաչափ ուժի կիրառում է, այսպես չի կարելի», - ասաց նա։

Մելիքյանը նշեց, որ ոստիկանությունում առգրավել են իր ձեռքի պաստառը, կիրականացվի վարույթ։

Ռուբեն Մելիքյանն ազատ արձակվեց. նա գնում է օգնելու մյուս բերման ենթարկվածներին